Մահացել է սկանդալային МММ բաժնետիրական ընկերության հիմնադիր Սերգեյ Մավրոդին: Լույս մարտի 26-ի գիշերը Պոլիկարպովի փողոցի ավտոբուսային կանգառից շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել Սերգեյ Մավրոդին։ Մավրոդին դժգոհել է թուլությունից եւ սրտի շրջանում ցավերից:
Ներքին գործերի նախարարության ՌԲԿ–ի աղբյուրը հայտնել է, որ Մավրոդին հոսպիտալացվել է Կոմսոմոլսկայա պողոտայի բնակարանից։

«Ինտերֆաքս»–ը, իր հերթին, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ Մավրոդիին նկատել են Սավելովսկի կայարանից ոչ հեռու տեղակայված տրոլեյբուսի կանգառում անգիտակից վիճակում։ Շտապօգնությունը նրան հասցրել է Բոտկինսկայա հիվանդանոց, բայց Մավրոդիի կյանքը փրկել չի հաջողվել, հաղորդում է «Դոժդ»–ը։

«МММ» ընկերությունը Սերգեյ Մավրոդին ստեղծել է 1990-ականների ակզբին: Այն դարձել ամենախոշոր ֆինանսական բուրգը, որից տուժողների թիվը, մոտավոր հաշվարկներով, հասել է մի քանի միլիոնի:

1994 օգոստոսին Մավրոդիին կալանավորվել է հարկերի չվճարելու պատճառով։ Գտնվելով կալանքի տակ՝ Մավրոդին ընտրվել է Պետդումայի պատգամավոր։ 1995 թվականի հոկտեմբերին նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։ 1996 թվականին Մավրոդին փորձել է առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում, բայց նրան չի թույլատրվել առաջադրվել։

1997 թվականին МММ ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Մավրոդին մի քանի տարի գտնվել է հետախուզման մեջ։ 2003 թվականին կալանավորվել է, իսկ 2007 թվականին դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման մեքենայության մեղադրանքով։ Նա այդ ժամկետն անց է կացրել նախնական կալանքի ընթացքում, իսկ դատավճռի հրապարակումից հետո նրան ազատ են արձակվել։

2011 թվականին Մավրոդին հայտարարել է նոր «МММ-2011» նախագծի մասին։ Երեք տարի անց «МММ-2011»–ը դադարել է գործունեությունը Ռուսաստանում, Բելառուսում, Ղախաստանում։ 2014 թվականին գործարկվել է МММ միջազգային ցանցը, որը լայն տարածում է գտել Նիգերիայում։