Մարդու ամենադրական կողմը այն է, որ նա թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որեւէ մեկին չեն վնասում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն։

Հիշեցնենք՝ Հայկազ Բաղմանյանը տարեվերջին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ գեներալը պաշտոնանկ է եղել թերացումների պատճառով։ Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը չի լսել պաշտպանության նախարարի հիմնավորումը եւ պնդել, որ նա չէր կարող թերացում թույլ տալ։

«Երբ պատերազմը սկսում էր, Հայկազը առաջին կադրավիկ աֆիցերն էր բանակում , որ մասնակցեց պայքարին։ Նա լայն ճանապարհ է անցել, եւ բավականին ներդրում ունի։ Մեր իրականությունն այնպիսին է, որ մարդու կողմից դրական բան ես ասում, թերություն են ուզում գտնեն։ Բաղմանյան Հայկազը ինքը լուրջ մարտիկ է եղել ու լուրջ ծառայություններ ունի։ Չեմ մկարծում, որ թերացումների պատճառով են հանել, յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, իհարկե, կառուցվածքային փոփոխություն էր, եւ Հայկազմ էն անձնավորությունը չէր, որ պետության նկատմամբ մեծ թերություններ աներ։ Ես չեմ լսել՝ ինչ է հայտարարել նախարարը, աշխատանքային պրոցեսներում կարող է եւ թերացում եւ առավելություն լինի, բայց դա չի նշանակում, որ մարդն էնպիսին է, որ եթե թերություն ունի, ընդմիշտ մնում է այդ թերություններում»,–ասել է Գալուստ Սահակյանը եւ հավելլ, որ թերությունըմարդու դրական կողմն է։

«Իմիջիայլոց մարդու ամենադրական կողմը նա է, որ մարդը թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որեւէ մեկին չեն վնասում։ Եթե մտածում ենք՝ մարդը ամեն ինչով դրական ուղղություն է, դա արդեն մարդկային իրավիճակ չէ, հրեշտակային իրավիճակ է»։

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am