«Զվարթնոց» օդանավակայանում այսօր` ապրիլի 7-ին, Սանկտ Պետերբուրգ- Երեւան չվերթի վայրէջքի ժամանակ սրտի կաթվածից մահացել է 39-ամյա ազգությամբ հայ, Ռուսաստանի քաղաքացի Արտակ Վանեցյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սաթենիկ Հովհաննիսյանը:

«1979 թվականի ծնված Ռուսասատանի քաղաքացի Արտակ Վանեցյանը առողջական խնդիրներ է ունեցել, բայց մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Օդանավի անձնակազմը օգնություն է ցուցաբերել, օդանավում ուղեւորներից մեկը եղել է բժիշկ, որը նույնպես իր օգնությունն է ցուցդաբերել, սակայն նա մահացել է»,-ասաց նա:

Սաթենիկ Հովհաննիսյանը հավելեց, որ օդանավը վայրէջք է կատարել 10:45-ին, հենց վայրէջքի ժամանակ է դեպքը տեղի ունեցել: