Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց ոստիկաններին դիմելուց հետո Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ նրանք զրույցի բռնվեցին: Օսիպյանն ասաց, որ ով գալիս-գնում է՝ ոստիկանները մնում են, իրենք ծառայում են ժողովրդին: Նա հարցրեց, թե ուր են գնալու, Նիկոլը պատասխանեց, որ գնալու են ուրիշ տեղ փակեն, որտեղ ոստիկաններ շարված չեն: Օսիպյանն առաջարկեց մնալ այդտեղ ու ընդմիջում անել՝ ինչքան կարելի է փակել-բացել: Նրանք նաեւ խոսեցին այն մասին, թե որքան աշխատավարձ են ստանում ոստիկանները, այն դեպքում, երբ նրանք պաշտպանում են միլիոնատերեր դարձած պաշտոնյաներին: