Կառավարության մասնաշենքի դիմաց Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանությանը: Նա ասաց, որ շարժումը ոստիկանության դեմ չէ, եւ որ մի ցնցող բան է ասելու: Իր ընկերը պատմել է, որ իր տանը շինարարական աշխատանքներին մասնակցում էին նաեւ ոստիկաններ, ովքեր շաբաթ-կիրակի աշխատում են գումար վաստակելու ու իրենց ընտանիքները պահելու համար: Նիկոլը հարցրեց, թե ինչի համար են իրենք կանգնած այդտեղ, արդյոք դուք օրինականությունն եք պաշտպանում, երբ ձեզ ստիպում են չնկատելու տալ ընտրությունների կեղծումն ու այլ հանցագործություններ: Մտածեք այս իրավիճակի մասին, ասաց նա ոստիկաններին: Նա առաջարկեց, որ երբ երթ անեն Բաղրամյան 26, ոստիկանները դեն նետեն սաղավարտները: