Հայտնի System of a Down ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ է: «Հոգով ես իմ եղբայրների ու քույրերի հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին արձագանքելն էր նաեւ նույն խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։

Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երեւալ, բայց դու մեր հայրը չես, եւ մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին եւ այլեւս կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ եւ այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել էր նա Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: