Սերժ Թանկյանը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ բնաջնջման մասին։ Նա իր հետեւորդներին կոչ է արել «բղավել» այս մասին՝ վերջ դնելու համար աշխարհի լռությանը։

«Ադրբեջանը 9 ամիս սովամահ անելուց հետո ահռելի ծրագրված գրոհով հարձակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ նպատակ ունենալով էթնիկ զտումներ իրականացնել հայերի պատմական հողերում։ Նրանք մի պահ կդադարեն եւ կբացեն Լաչինի միջանցքը, միայն որպեսզի անեն այն, ինչ 108 տարի առաջ Օսմանյան թուրքերն արել են իմ նախնիներին։ Նրանք, ովքեր կմնան, կձերբակալվեն կամ կսպանվեն։ Իսկ միջազգային հանրությունը՝ առանց Ռուսաստանի, որը նրանց կանաչ լույս տվեց, թեեւ վրդովված, ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչպես 108 տարի առաջ։ #Neveragain-ը (այլեւս երբեք) չպետք է կիրառվի իմ ժողովրդի վրա։ Խնդրում եմ քայլեր ձեռնարկեք, ցույց տվեք ձեր ղեկավարներին, որ դուք վրդովված եք։ Տեղեկացրեք մյուսներին՝ ընդդիմացեք, բղավեք, որպեսզի վերջ դնեք աշխարհի անտարբերությանը»,-գրել է ռոք երաժիշտը։