Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. 

Սանասարյանը երեկ գիշեր ՀՔԾ բերման էր ենթարկվել, որից հետո ձերբակալվել է:

Հիշեցնենք,որ երեկ ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել նաև քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։

«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Ա. Գ.-ն»,- հայտնել էր ՀՔԾ-ն։

Թե ինչ հիմքով Դավիթ Սանասարյանը ձերբակալվել, ՀՔԾ-ից տեղեկություն ստանալ չհաջողվեց:

Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Իննեսա Պետրոսյանը իր ֆեյսբուքյանն էջում գրել էր. «Խայտառակ իրավիճակ ՀՔԾ-ում։ Դավիթ Սանասարյանին ծեծելով բերել են, բռունցքով խփել դեմքին և հիմա էլ պատրաստվում են անօրինական ձերբակալել։ Տեսնես՝ երբ Է ավարտվելու այս ամենը»: