Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ, հաղորդում է Hetq.am-ը:
Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:
Մամուլի տեղեկությունների համաձայն, դանակահարությունը կատարվել է էջմիածինցի ցուցարարներից մեկի կողմից, որի հետ վիճաբանության մեջ է մտել Նվեր Հովհաննիսյանը: