ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը»: