Իշխանության մոնոպոլացումը և ընդգծված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր՝ Հանրապետական կուսակցության կողմից չհասկացվածությունն է, մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն: