ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում.
«Հեռախոսազարույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ եւ օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»։