Նիկոլ Փաշինյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտարարեց, որ «փորձում են տապալել ժողովրդի թեկնածուի ընտրությունը»։
Նա կոչ արեց մարդկանց այսօր հավաքվել Հանրապետության հրապարակում։
Մենք տեղեկություն ստացանք, որ գիշերային մի հանդիպման ժամանակ հանրապետականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել ընտրությունները եւ այնպես անել, որ չընտրվի ժողովրդի թեկնածուն։
Վաղը դուրս եկեք հարյուր հազարներով, որ ի ցույց դնեք ձեր կամքը, որպեսզի մենք կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի պլանը, ասել է Նիկոլ Փաշինյանը։