ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:
Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նոր թողարկված արծաթե հուշադրամներն են՝
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Քանակը 300 հատ

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 20,0 գ
Տրամագիծը 38,6 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը մինչև 5000 հատ

Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերությանմասնագետները:
Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):