Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այժմ ցույց են իրականացնում դպրոցի դիմաց՝ պահանջելովբ տնօրենի հրաժարականը: Հավաքվածները նշում են, թե դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել «Իմ քայլը» նախաձեռնության ցույցերին: Այնտեղ գտնվող Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, թե նաև պատրաստվում են դիմել քաղաքապետին՝ այս տնօրենին հեռացնելու համար: Ներկայում դպրոցի երեխաները բակում վանկարկում են «Ազիզյա՛ն, դո՛ւրս արի», պահանջում են, որ տնօրենը պատասխան տա իր արարքների համար:

 Նյութի աղբյուրը՝ armlur.am