Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում կառուցվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճը, շինարարությունն ավարտական փուլում է: Մարզադահլիճը կառուցվել է Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա։ Արաքս համայնքի ավագանու որոշմամբ այդ հողամասը համայնքը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը։

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15- նիստում որոշեց ընդունել Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Իսահակյան փողոց 5 հասցեում գտնվող 0.12 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը:

Այն հետագայում անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։