Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սոչիում մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բացի Փաշինյանի հետ հանդիպումից ունենալու է նաև մի քանի այլ երկկողմ հանդիպումներ։