«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ մեզ հայտնի էր դարձել, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Գագիկ Բեգլարյանը որոշել են նոր կուսակցություն հիմնել:

Ըստ տեղեկությունների՝ նոր կուսակցությունը հենվելու է ԱԺ ՀՀԿ-ական այն պատգամավորների վրա, որոնք առաջիկայում ՀՀԿ-ից դուրս տանիք են փնտրելու:

Նախօրեին մեզ հայտնի դարձավ, որ վերոնշյալ եռյակին Մոսկվայից թույլ չեն տվել այդ ծրագիրն իրագործել, նրանք էլ իրենց շրջապատին ասում են, թե քանի դեռ ՀՀԿ-ականների վիճակը շատ ծանր է, որոշել են առժամանակ դադարեցնել նոր կուսակցության շուրջ խմորումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում