Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանի խմբակցությունների ճեպազրույցները, որտեղ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները անդրադառնում են երկրում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի ընթացքում քննարկվել է 12 հարց, որոնց թվում էին ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում), «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2017-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը: Այս փաստաթղթերի վերաբերյալ ԱԺ-ում քվեարկություն նախատեսված չէր:

Ի դեպ, սա խորհրդարանի առաջին քառօրյան էր, որին մասնակցել են 6 նորեկ պատգամավորները: Նրանցից մեկը ՀՀԿ-ից է (Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ), մեկը՝ ՀՅԴ-ից (Ռուզան Առաքելյան), 4-ը՝ «Ելք» դաշինքից (Ալեն Սիմոնյան, Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Հայկ Կոնջորյան):