Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կային, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել այդ թվում նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբում: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը:

«Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կային, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել այդ թվում նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ եւ իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ եւ այդ գործոններից ամենեւին էլ երկրոդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետեւողական եւ ազնիվ ծառայությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը, նշել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»: