«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 28-ի առիթով Հայաստանում գտնված Բակո Սահակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումը կայացել է Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված «ռեզիդենցիայում», ուր հանգրվանում է Սահակյանը տիկնոջ հետ։

Ի դեպ, այս «կացարանը» 1 ամսից կտրամադրվի Սերժ Սարգսյանին։ Տիկին Ռիտան էլ է հանդիպմանը ներկա եղել։ «Գուցե տիկին Ռիտան առաջվա նման շատ աշխույժ չէր, բայց շատ անտրամադիր էլ չէին»,- ասաց մեր աղբյուրը։

«Հին ընկերները» վերջերս հաճախ են հանդիպում, զրույցի ու անհանգստության հիմնական թեման Ղարաբաղն է։ Ի դեպ, խոսվում է ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի փոփոխության, Թուրքիայի դերի բարձրացման, այլ «անակնկալների» մասին։ Հիմքը, թերևս, ռուս-թուրքական մեղրամիսն է»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: