«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանգստյան օրերին մսի եւ գյուղմթերքի գները ցանցային խոշոր առեւտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին եւ կոռուպցիո-ներներին»: Խոշոր սուպերմարկետներից առեւտուր չկատարելու բոյկոտին միացավ նաեւ հասարակությունը: Գնորդներ չկորցնելու եւ առեւտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձեւակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի եւ գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին:

«Փաստ» օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ՝ թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առեւտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երեւան սիթի», «Նոր Զովք» եւ «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առեւտրային գաղտնիք է: Մեր թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով եւ արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առեւտուրը ծաղկում էր հատկապես միրգ- բանջարեղենի եւ մսամթերքի փոքր եւ միջին խանութներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում