Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր՝ հունիսի 6-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Մարտիրոսյան Գրիգորի Իգորի

Ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:

1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը:

2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:

2004 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան:

2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ:

2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ:

2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:

2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի տեղակալ:

2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:

2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:

2017 թվականին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:

2018 թվականին նշանակել է Արցախի պետական նախարար։

2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով եւ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: