Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել է Մարտի 1-ի բացահայտման թեմային:

«Հանձնարարականներ եմ տվել իրավապահներին մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար: Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ը բացահայտված չէ», - ասել է նա: