Ես 4 երեխա ունեմ, նրանք, որոնք դեռ չունեն 4 երեխա, ես կոչ եմ անում, որ անպայման ունենան 4 երեխա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ինչու կոչ չեք անում, որ ամեն մի հայ ընտանիք եւս մեկ երեխա ունենա, Փաշինյանն արձագանքեց, որ կոչ անելու համար նախ իր ընտանիքը պետք է օրինակ ծառայի. «Ես 4 երեխա ունեմ, նրանք, որոնք դեռ չունեն 4 երեխա, ես կոչ եմ անում, որ անպայման ունենան 4 երեխա։ Մենք էլ, հույս ունեմ՝ դեռ չենք մեծացել, տեսնենք»,-ասաց նա։