Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:


Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել մասնավորապես, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը:

Պետքարտուղարությունում հանդիպում է տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ: