Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ազգությամբ հրեա է (հայրական ազգանունը Պլեսկովսկայա)։
Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:

Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում Երեւան: 1975 թվականին ծնվում է նրանց որդին՝ Դավիթը:

Արդեն 20 տարուց ավել է, նա զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Նրա ուշադրության կենտրոնում է հատկապես հաշմանդամ երեխաների հիմնախնդիրը։

Նրա նախաձեռնությամբ եւ միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրներում հայ համայնքների օգնությամբ, վերակառուցվել է Խարբերդի մասնագիտացված մանկատունը, վերանորոգվել են Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցը, Վանաձորի մանկատունը եւ Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը:

1994 թվականին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպություն՝ Կանանց համահայկական միությունը, որի նպատակն է կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը:
Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր:

Տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ 1996 թվականին Հայաստանի Ազգային Ժողովն ընդունել է «Երեխաների իրավունքների մասին օրենքը», որն առաջիններից մեկն էր նախկին խորհրդային հանրապետություններում:
1997 թվականին, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ստեղծվում է «ԱՄՆ-ի Հայաստանի զարգացման ծառայություններ» կազմակերպությունը /Developmental Services for Armenia, DSA/: Անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպության միջոցներով հանրապետության 8 միջնակարգ դպրոցների համար կառուցվել են կաթսայատներ, մարզային հիվանդանոցներին հատկացվել է շտապ օգնության 12 մեքենա, ստեղծվել են համակարգչային դասասենյակներ 20 միջնակարգ դպրոցներում: Այս ծրագրերը շարունակվում են:

Իր ակտիվ հասարակական գործունեության համար Լյուդմիլա Տեր-Պետրոյանը 1995 թվականին պարգեւատրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հուշամեդալով:

Ներկայումս Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը զբաղվում է երեք թոռնիկների դաստիարակությամբ՝ շարունակելով իր ակտիվ հասարակական գործունեությունը:

Տեր-Պետրոսյանների որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը, արևելագետ՝ սեմական լեզուների մասնագետ, դասավանդում է ԵՊՀ-ում։ Թոռներից ավագը՝ Լևոնը, 18 տարեկան է, միջնեկը՝ Հակոբը՝ 12 և կրտսերը՝ Լուսիան՝11 տարեկան է։

Ըստ որոշ տեղեկությունների , Լ.Տեր- Պետրոսյանի տիկնոջ ջանքերով նախկին նախագահի ընտանիքում եւ մերձավոր շրջապատում, հատկապես վերջին տարիներին, էականորեն ուժեղացել է մասոնականության (որի առաջին նախապայմանը ազգային արժեքների մերժումն է), կոսմոպոլիտիզմի մթնոլորտը։

Սանկտ Պետերբուրգի հրեական ազդեցիկ եւ հարուստ համայնքում մեծացած Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն կարողացել է տարածել իր ազդեցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր որդու եւ նրա ընտանիքի նկատմամբ։

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=41242&l=am