ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի հետ զրույցը, որի ժամանակ շեշտվում է տնտեսական զարգացումը, անվտանգությունը եւ ժողովրդավարությունը, կարեւոր է մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ուժեղ շրջադարձի համար», - ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսերը:


Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը վկայում է ավելի արդար եւ ժողովրդավարական պետության վերաբերյալ հայ ժողովրդի կամքի մասին:

Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները եւ ընդլայնել քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կարեւոր է, որ Միացյալ Նահանգները պետական կառավարման բոլոր մակարդակներում խորացնեն իրենց կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»: