Իջևան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անտառների հատման հարցին: Նա նշել է, որ ծառ կտրելով միլիոնատեր են դառնում մի քանի հոգի, իսկ մյուսներն ինչպես եղել են, այնպես էլ մնացել են: «Ես ուզում եմ, որ մյուսների կյանքը փոխվի, ոչ թե շարունակենք այդ 3-4 հոգուն հարստացնել: Հայաստանից այսօր գերան է արտահանվում, պատկերացնում եք: Ես հրահանգել եմ արգելել գերանների արտահանումը և փայտանյութի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից»: