Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում խոսել է բալային համակարգի կիրառման անհրաժեշտության մասին:

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք կիրառել մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մեկ ամսվա ընթացքում մահվան դեպքերը նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել վարորդական իրավունքը: Վարորդը պիտի գիտակցի, որ բալերը ոչ միայն տուգանք են լինելու, այլև տուգանքին զուգահեռ բալերը նվազելու են և դառնան 0, իսկ 0-ի դեպքում վարողը կորցնելու է վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք՝ ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության կենթարկենք: Կարծում եմ, որ սա շատ նպաստավոր կլինի»,- նշել է նա: