Ստամբուլում օգոստոսի 25-ին «Շաբաթ օրվա մայրերի» նստացույցի ժամանակ ոստիկանների հարձակումներից նոր կադրեր են հայտնվել, թե ինչպես է Կարո Փայլանը կանխում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալությունը։

Տարիների ընթացքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում իրենց որդիներին կորցրած եւ «Շաբաթ օրվա մայրեր» անունը ստացած կանանց նստացույցը բռնությամբ ցրվել է ոստիկանների կողմից։


Այդ ընթացքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորներ Կարո Փայլանը, Ահմեդ Շըքը եւս եղել են նստացույցին եւ փորձել են կանխել ոստիկանության հարձակումները։

Նոր հայտնված կադրերում երեւում է, թե Կարո Փայլանն իչպես է կանխում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալությունը՝ նրա թեւերից պինդ բռնելով ու թույլ չտալով, որ նրան տանեն ոստիկանները։

Նշենք, որ ոստիկանները հարձակման ժամանակ փորձել են նաեւ Փայլանին ձերբակալել, սակայն նա բղավել է, որ պատգամավոր է, որից հետո նրան բաց են թողել։