Մեր հին ու նոր Երևանը. «Հանքաջրեր» խանութ.
1960-ականների լուսանկարում պատկերված է Մաշտոցի պողոտայի, «Կազիրյոկ» սրճարանի դիմացի շենքի անկյունային հատվածում գտնվող ջրերի հանրաճանաչ խանութը՝ «Հանքաջրեր» յուրօրինակ անվանմամբ: Շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին՝ ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով:
Իմ սերնդակիցները լավ են հիշում՝ այս խանութում միշտ կարելի էր համտեսել հայաստանյան արտադրության հանքային ջուր, լիմոնադ, մրգային հյութեր և գարեջուր: Նկարում երևում է, թե ինչպես է բեռնատար մեքենան խանութի համար բերել շշերի հերթական խմբաքանակը՝ հավանաբար, «Ջերմուկ», «Բջնի», «Արզնի» հանքային ջրեր, «Թարխունի», «Դյուշես» լիմոնադ կամ «Յիգուլևյան», «Շիրակ», «Ուրարտու» գարեջուր:

Ֆեյսբուք՝ Ռուբեն Շուխյան