2013 թվականին ընտրությունների խախտումների վերաբերյալ Ազգային ժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմեց այս անեկդոտը։ Այն ժամանակ նա ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր։ Ներկա էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասպանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել _(նկատի ունի Սերժ Սարգսյանը)։_

Հիմա իշխանություն է փոխվել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ու խոսվում է նոր ընտրությունների մասին։ Տիգրան Մուկուչյանը նույն գործին է։ Փաշինյանն իր պատմած անեկդոտը մոռացե՞լ է․․․

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը` Hraparak.am