Մալդիվներում գտնվող Furaveri Island Resort&Spa հյուրանոցը զբոսաշրջիկներին առաջարկում է ոչնչացնել արտասահմանյան անձնագրերը որպեսզի այլևս ոչ մի տեղ չգնան՝ տեղեկացնում է lenta.ru-ն:

 «Մեր շատ հյուրեր հեռանալիս ասում են, որ պատրաստ են ոչնչացնելու անձնագրերը, որպեսզի չհեռանան կղզուց: Մենք որոշել ենք օգնել նրանց իրագործելու իրենց ցանկությունը և հատուկ սարք ենք տեղադրել, որի միջոցով կարելի է ազատվել անձնագրերից. դա մեկ րոպեի հարց է»,- ասել է հյուրանոցի ներկայացուցիչը:

Սարքից կարող է օգտվել ցանկացած ոք, եթե արդեն ներկայացրել է բնակության փաստաթուղթ և վճարել բնակարանի համար: