Սեպտեմբերի 1-ը աշխարհում, ինչպես եւ Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի միջազգային օր: Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար: Այս օրը դպրոցներում ավանդաբար տեղի են ունենում հանդիսավոր տողաններ՝ նվիրված ուսումնական տարին սկսելուն: Դպրոցներում առանձնահատուկ հանդիսավորությամբ են դիմավորում առաջինդասարանցիներին:

Նշենք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերն անցկացնում է «Զգո՛ւյշ, երեխաներ են» կարգախոսի ներքո: ՃՈ-ն հատուկ ուշադրություն կդարձնի ուսումնական հաստատությունների մերձակայքում գտնվող ճանապարհահատվածներին: