Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Նա կներկայացնի 100 օրում իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքները:

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ լուրջ բացահայտումներ են արել, որտեղ խոսքը միլիոնների գողության մասին է. «Դուք ինքներդ կտեսնեք՝ ՊՆ-ից ինչեր են դուրս գալիս։ Դրանց միակ պատասխանատուն երկրի առաջին դեմքն է»,-ասել էր նա: