Ես որեւէ կապ չունեմ մարտի մեկի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։

«Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով որ Մարտի մեկին եղել ա, թող տանեն հրապարակ՝ գնդակահարեն»,–հայտարարեց նա։


Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականաություն վերադառնալու մասին հայտարարություններին, Սամվել Ալեքսյանը հրաժարվեց պատասխանել։