Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ իր աջակցությունն է հայտնել «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

Նա տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է.


«Լսեցի, որ քաղաքապետի ընտրության պետք է մասնակցես։ Ուզում եմ քեզ մեծ հաջողություններ մաղթել, ես լավ ճանաչում եմ քեզ, անկեղծ մարդ ես, ակտիվիստ ես, միշտ պայքարել ես ժողովրդի արդարության համար, նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար էր այդ պայքարը։

Ես հավատում եմ քեզ եւ ուզում եմ ասել, որ դու խենթանալի քաղաքապետ ես լինելու»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք։ Ընտրություններում ֆավորիտներ են համարվում «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը։