Ժիրայր Սէֆիլյանը «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին պարզաբանել է հակասությունները կապված «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների եւ կատարվածի հետ։

«Այն, ինչ կատարվեց, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց, բայց այնուհանդերձ բոլորը պետք է իմանան, որ Պավլիկը մնում է մեր ընկերը եւ մենք համոզված ենք, որ նրա շուտափույթ ազատումից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի եւ այդ ժամանակ ավելի հստակ բոլորին կիարզեկենք՝ ինչ է տեղի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանի խոսքով՝ քանի դեռ Պավլիկ Մանուկյանը ճաղերից այն կողմ է գտնվում, բազմաթիվ նրբությունների մասին իրենք չեն ցանկանում բարձրաձայնել։