Մայրս եւ աշխարհահռչակ հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը դեռահասության ժամանակ ծանոթ են եղել: Այս մասին Նինոծմինդայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, հաղորդում է 1tv.ge-ն:

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, այսօր Հայաստանում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը», —ասել է Զուրաբիշվիլին:


Նրա խոսքով, 20-րդ դարի սկզբին Ազնավուրի ընտանիքը, ինչպես եւ իր ընտանիքը գաղթել է, երբ միգրատները լցված էին ամբողջ Ֆրանսիայով:

«30-ականներին, ինչպես պատմել է մայրս, երիտասարդ ժամանակ (20 տարեկիան էին) նա եւ Ազնավուրը, որը դեռ հայտնի չէր, միասին պարել են Փարիզի ջազ ակումբներից մեկում»:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Ազնավուրի հայրը ծնունդով Վրաստանից էր եւ մեծ մաեստրոն միշտ հիշում էր այդ մասին: