Երեւանում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի մեջ մեղադրվող տղամարդը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ըստ մեղադրանքի՝ Հայկարամ Մ.–ն մայիսի 29–ին ժամը 14:30-ի սահմաններում Երևանի Սևանի փողոցում փորձել է անառակաբարո գործողություններ կատարել ակնհայտ 16 տարին չլրացած Հ.Ի.–ի նկատմամբ։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-142–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։