«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:

Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, ով հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին և չէր ներկայացել նիստին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը:

Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կողմնակիցների թիվը պակասեց ևս մեկ պատգամավորով, և երկուշաբթի փոփոխություններն անցկացնելու հնարավորությունը էլ ավելի անիրական դարձավ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: