«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վարչությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչության անդամներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ:

Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողները ունեն իրենց շարժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմասնակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ: Մասնավորապես Արամ Մանուկյանը, ով դեմ է արտահայտվում մասնակցությանը, հույս ունի, որ իր որդին՝ Արեն Մանուկյանը, կլինի ՔՊ ցուցակում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: