ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ ինչով է պայմանավորված իր այդ որոշումը, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ այս մասին կխոսի նոյեմբերի 15-ին: Նշենք, որ քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը ժամը 18-ը:

Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանը 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է, իսկ 2016 թվականից նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Նա պատգամավոր է 2012 թվականից: