«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկ էր ստացել: Սակայն ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նարինե Մկրտչյանը չկա «Իմ քայլի» ցուցակում:

Հիասթափված այդ իրողությունից՝ Նարինե Մկրտչյանը իր հրապարակման մեջ գրել է, թե ընտրացուցակների գաղտնազերծումը բացահայտեց այն իրողությունը, որ քաղաքական միտքը դուրս է մնացել կուսակցական ցուցակներից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: