Երեւանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։  Կենդանու անկման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Աբրահամյանը նշեց, որ կենդանու դիահերձումից եւ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն պարզ կլինի, թե ինչու է սատկել կոկորդիլոսը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան էլ կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով եւ հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։