Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 10 նոր կենդանիով: Նրանց մի մասն արդեն ցուցադրվում է, օրինակ՝ զեբրերն ու եվրոպական եղնիկները, որոշներն էլ՝ կարանտինային շրջանում են: Զեբրերը բերվել են Հարաֆային Աֆրիկայից։ Այգու նոր բնակիչներն են նաեւ սպիտակ վագրը, արջը, 4 մորուքավոր բաշավոր ոչխարները։ Կենդանիներին այգուն նվիրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Կենդանիները հյուսաֆրիկյան տեսակի են, ընգրկված են միջազգային Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության տակ գտնվող տեսակ»,- ասում է Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Այժմ այգում բնակվում է 150 տեսակի 900 կենդանի։ Եվս մի քանի նոր կենդանիների նվիրատվություններ ստանալու մասին կան պայմանավորվածություններ։