Հասունացավ այդ պահը եւ Արամ Հարությունյանին կալանավորելու հարցով դատախազը մտած Ազգային ժողով. Ես հանգիստ եմ, եւ բոլորը համոզվեցին, որ ես ճիշտ էի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, որը մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում եւ որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ կալանավորված է, այդ թվում գործարար Սամվել մայրապետյանը, իսկ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կալանավորման հարցն էլ պետք է քններ ԱԺ-ն:

«Այստեղ փողի խնդիրը չէր, իմ պրինցիպների խնդիրն էր. երբ մի մարդ 2008 թվականից խաբում է, թե էս շենքից 2 հարկ կտամ: Դե ասում եմ՝ ոչինչ, եթե մարդը ծախսել է, չունի… բայց երբ 2015 թվականին ինքը Կոտայքի մարզպետն էր, գնացի մոտը, ասաց՝ գնա, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ: Ես էլ ինչ ուզում ես արեցի: Էլի մարդիկ խառնեցի, որ ինքը ուղեղը հավաքի, պատասխան տա նորմալ: Նա չտվեց ու ես նույն թվականի սեպտեմբերին հայտարարություն արեցի»,-ասաց գործարարը:


Անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի խորին, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Ես Մայրապետյան Սամվելին 2 միլիոն եմ փոխանցել եւ գույք չեմ ստացել: Ինչի՞ համար եմ փոխանցել: Ո՞վ էր Մայրապետյան Սամվելը, ո՞ր նախարարն էր, որ վարչապետն էր: Գումարը մեծ է եղել, բայց միայն 2 մլնն է փոխանցված»: