ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը:

Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:


«Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:

Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաեւ Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը»»,-ասված է պաշտպանների թիմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: