Երեւանի բուն գլխավոր տոնածառն իրականում արժե 21 մլն 900 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, լույսերի հավաքածուն արժե 36,5 մլն դրամ. «Այս լույսերը կարող են օգտագործվել ոչ միայն տոնածառի վրա, այլեւ յուրաքանչյուր տեղ, որտեղ Երեւանում պետք կլինի»,-ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ խաղալիքների արժեքը 10,4 մլն դրամ է, իսկ տոնածառի մոնտաժման համար ծախսվել է մոտ 1,9 մլն դրամ: